Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վարչապետը բարկացել է նախարարի վրա

Վարչապետը բարկացել է նախարարի վրա
05.02.2016 | 00:45

Վերջին օրերին Հովիկ Աբրահամյանն անկումային տրամադրության մեջ է: Սա պայմանավորված է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հնարավոր «պտուղներով», որոնք այնքան էլ հաճելի չեն վարչապետին: Ավելի ստույգ, նրա և նախագահի «նախընտրությունները» ՀՅԴ-ի հարցում չեն համընկնում: Իր «դարդերը» քիչ էին, մեկն էլ ավելացավ: Մեր տեղեկություններով, բավականին լարվել են Հովիկ Աբրահամյանի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հարաբերությունները: Օրերս կառավարության ղեկավարն իր ենթակայի վրա բավականին խիստ տոնով զայրացել է: Երբեք «անպաշտոն» չմնացած Զախարյանը միշտ էլ չի «մտել» Հովիկ Աբրահամյանի մտերիմների շրջանակի մեջ, ու վարչապետը երբեք էլ նրա հանդեպ «սրտացավ» չի եղել: Իսկ վերջին շրջանում նախարարը սկսել է ավելի «անտանելի» դառնալ վարչապետի համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ